Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշանակվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցավար, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը: 43-ամյա միջազգային բարձրագույն կարգի մրցավարը սպասարկել է Եվրոպայի 7 եւ աշխարհի 5 առաջնություններ:
Հակոբ Սերոբյանը մայիսի 5-ին Քուվեյթում մեկնարկելիք արաբական երկրների առաջնությունում կլինի առանձին գործիքներով վարժությունների մրցաշարերից մեկի մրցավարական հանձնախմբի աշխատանքների վերահսկողը: Նա կսպասարկի նաեւ մայիսի 20-ից 28-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի