12:38 6 ապրիլի, 2012Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշանակվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցավար, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը: 43-ամյա միջազգային բարձրագույն կարգի մրցավարը սպասարկել է Եվրոպայի 7 եւ աշխարհի 5 առաջնություններ:
Հակոբ Սերոբյանը մայիսի 5-ին Քուվեյթում մեկնարկելիք արաբական երկրների առաջնությունում կլինի առանձին գործիքներով վարժությունների մրցաշարերից մեկի մրցավարական հանձնախմբի աշխատանքների վերահսկողը: Նա կսպասարկի նաեւ մայիսի 20-ից 28-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.