16:03  ,  5 մայիսի, 2013

Վարդան Մնացականյանը նոկաուտով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

Իսպանիայում բնակվող հայ մարտիկ Վարդան Մնացականյանը (39-8, 20 նոկաուտ) մայիսի 4-ին մենամարտել է թայբռնցքամարտի WTBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հայ մարտիկի մրցակիցը եղել է քիկբոքսինգի Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Դավիդ Թոմասը: Իսպանիայի Կաստելոն քաղաքում Կ-1-ի կանոններով անցկացված մենամարտում 26-ամյա Մնացականյանը երկրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով:

Հիշեցնենք, որ Իսպանիայում բնկավող Վարդան Մնացականյանը WUFC վարկածով ֆուլկոնտակտ կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English