31-ամյա արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ուսի եւ ազդրի վիրահատության է ենթարկվել: Ավելի քան վեց ժամ տեւողությամբ վիրահատությունը կատարվել է Բարսելոնայում, հաղորդում է Ole-ն:
Սպասվում է, որ Նալբանդյանը կորտ կվերադառնա սեպտեմբերին եւ Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի Չեխիայի դեմ Դեւիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչին:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում Նալբանդյանը զբաղեցնում է 129-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում