15:45  ,  27 ապրիլի, 2013

Տիտո Վիլանովա. Աբիդալի ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել

Չգիտեմ, կերկարաձգի «Բարսելոնան» Աբիդալի հետ գործող պայմանագիրը, թե ոչ, հայտարարել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան

«Սա բարդ իրավիճակ է: Մենք նախօրոք չենք կարող իմանալ՝ նա իրեն լավ կզգա, թե՝ ոչ: Չգիտեմ, կերկարաձգի «Բարսելոնան» Աբիդալի հետ գործող պայմանագիրը, թե՝ ոչ: Նախորդ հանդիպումներում Աբիդալը բարձր մակարդակով հանդես եկավ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Ամեն դեպքում ֆրանսիացին հիանալի ֆուտբոլիստ է»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում