20:07  ,  26 ապրիլի, 2013

Միրչա Լուչեսկու. 20-40 միլիոն եվրոն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար չափազանցված է

«Շախտյորը» հետաքրքրված է, որ Հենրիխ Մխիթարյանը մնա թիմում, հայտարարել է ուկրաինական ակումբի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ապրիլի 28-ին կայանալիք «Մետալիստի» դեմ Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից առաջ, փոխանցում է Championat.com-ը։

«Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ մենք առաջարկ չենք ստացել։ 20-40 միլիոն եվրոն նրա տրանսֆերի համար որոշակիորեն չափազանցված է։ Նրա պայմանագրում նշված է տրանսֆերի արժեքը։ Եվ այդ թիվը ցածր է լրատվամիջոցների գրած թվից։ «Շախտյորը» հետաքրքրված է, որ Մխիթարյանը մնա թիմում»,- ասել է Միրչա Լուչեսկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ