20:07 26 ապրիլի, 2013«Շախտյորը» հետաքրքրված է, որ Հենրիխ Մխիթարյանը մնա թիմում, հայտարարել է ուկրաինական ակումբի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ապրիլի 28-ին կայանալիք «Մետալիստի» դեմ Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից առաջ, փոխանցում է Championat.com-ը։
«Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ մենք առաջարկ չենք ստացել։ 20-40 միլիոն եվրոն նրա տրանսֆերի համար որոշակիորեն չափազանցված է։ Նրա պայմանագրում նշված է տրանսֆերի արժեքը։ Եվ այդ թիվը ցածր է լրատվամիջոցների գրած թվից։ «Շախտյորը» հետաքրքրված է, որ Մխիթարյանը մնա թիմում»,- ասել է Միրչա Լուչեսկուն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.