12:35  ,  5 ապրիլի, 2012

Խորեն Բայրամյան. Ժամանակն է, որ ուրախացնենք մեր երկրպագուներին

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 38-րդ տուրի՝ Պերմի «Ամկարի» հետ հանդիպումից առաջ «Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր կարծիքն է հայտնել առաջիկա խաղի մասին։

Ռուսաստանի երիտասարդկան հավաքականի խաղացողը վստահ է, որ իր թիմը երեք միավոր կվաստակի Պերմում։

«Մարզումները նորմալ են ընթանում։ Տրամադված ենք մարտական։ Մենք հասկանանում ենք, որ պետք է դադարեցնենք արտագնա հանդիպումներ անհաջող շարքը։

«Ամկարն» այս պահին լավ մարզավիճակում է։ Նրանք մեր գլխավոր մրցակիցներն են երկրորդ ութնյակում բարձր տեղ զբաղեցնելու պայքարում։ Արդեն ժամանակն է, որ ուրախացնենք մեր երկրպագուներին լավ խաղով եւ ցանկալի արդյունքով։ Պերմում Բարդ հանդիպում է սպասվում, սակայն պետք է կրկնենք նախորդ տարվա արդյունքը»,- 20-ամյա Բայրամյանի խոսքը մեջբերում է «Ռոստովի» պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում