Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Ուժգորոդի «Գովերլային»:
Խաղի սկզբնամասում ուժգորոդցիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:
«Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց 77 րոպե: Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի թիմի փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 39 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ «Գովերլան» 18 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:
Ուկրաինայի առաջնություն. 25-րդ տուր
«Մետալուրգ Դ.» - «Գովերլա»՝ 2:1
Նիկոլայ Մորոզյուկ, 50, Վելիզար Դիմիտրով, 57 – Ժորդի Լոպես, 7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում