18:50 20 ապրիլի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Ուժգորոդի «Գովերլային»:
Խաղի սկզբնամասում ուժգորոդցիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:
«Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց 77 րոպե: Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի թիմի փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 39 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ «Գովերլան» 18 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:
Ուկրաինայի առաջնություն. 25-րդ տուր
«Մետալուրգ Դ.» - «Գովերլա»՝ 2:1
Նիկոլայ Մորոզյուկ, 50, Վելիզար Դիմիտրով, 57 – Ժորդի Լոպես, 7
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.