15:14  ,  20 ապրիլի, 2013

Ֆերնանդո Ալոնսոն լավագույնն է

Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի ազատ պրակտիկան ավարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոյի առավելությամբ: «Ֆերարիի» արշավորդից հետո եռյակում են «Ռեդ Բուլի» ներկայացուցիչներ Սեբաստիան Ֆետելը եւ Մարկ Ուեբերը:

«Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը գլխավոր մեկնարկում կկորցնի հինգ տեղ, քանի որ թիմը ստիպված էր փոխել Հեմիլթոնի բոլիդի փոխանցումատուփը, ինչը տուգանվում է:

Ֆորմուլա-1. Բահրեյնի Մեծ մրցանակ, ազատ պրակտիկա

1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)՝ 1:33.247

2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)՝ 1:33.348

3. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ»)՝ 1:33.380

4. Կիմի Ռայկոնեն («Լոտուս»)՝ 1:33.446

5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 1:33.455

6. Ռոմեն Գրոժան («Լոտուս»)՝ 1:33.464

7. Ադրիան Սուտիլ («Ֆորս Ինդիա»)՝ 1:33.596

8. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա»)՝ 1:33.700

9. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)՝ 1:33.764

10. Նիկո Հյուլկենբերգ («Զաուբեր»)՝ 1:33.922

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս