11:30  ,  15 ապրիլի, 2013

Հայաստանի սամբիստները Կիպրոսում նվաճել են 11 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունը, որին ի թիվս 22 պետությունների մասնակցում էր նաեւ Հայաստանը:

Հայաստանի 22 մարզիկներից 11-ը հաջող անցկացրին իրենց մրցելույթները եւ հայրենիք կվերդառնան 3 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Երիտասարդներ

Ջիվան Ղազարյան-48 կգ ՝ ոսկի                            

Գրիգոր Մխիթարյան-52 կգ՝ ոսկի                         

Մաքսիմ Մանուկյան-57 կգ՝ արծաթ                         

Արթուր Հակոբյան-74 կգ՝ բրոնզ

Ռոզա Խաչատրյան-52 կգ՝ բրոնզ         

Պատանիներ

Էդիկ Պետրոսյան-87 կգ՝ ոսկի                               

Ալբերտ Սարգսյան-+87 կգ՝ արծաթ                           

Քնարիկ Ստամբուլցյան-40 կգ ՝ արծաթ                   

Դավիթ Խաչատրյան-48 կգ՝  բրոնզ                        

Կարեն Մինասյան-52 կգ ՝ բրոնզ                              

Հարություն Առաքելյան-65 կգ՝ բրոնզ                    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս