Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կապակցությամբ դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չկա, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետն անդրադրաձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Շախտյորից» հեռանալու մասին լուրերին:
«Ֆուտբոլում դժվար է կոնկորտ ինչ-որ բան ասել խաղացողների՝ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չկա: Իսկ եթե դրանք լինեին, ապա կհասնեին ակումբի ղեկավարությանը: Իհարկե, մենք կցանկանայինք, որ Մխիթարյանը մնար այստեղ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի