12:01 14 ապրիլի, 2013Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կապակցությամբ դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չկա, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետն անդրադրաձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Շախտյորից» հեռանալու մասին լուրերին:
«Ֆուտբոլում դժվար է կոնկորտ ինչ-որ բան ասել խաղացողների՝ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չկա: Իսկ եթե դրանք լինեին, ապա կհասնեին ակումբի ղեկավարությանը: Իհարկե, մենք կցանկանայինք, որ Մխիթարյանը մնար այստեղ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.