Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարն ավարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալբերտ Լինդերի հաղթանակով՝ 295 կգ (պոկում՝ 135 + հրում՝160)։ Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ։ Ժորժ Եղիկյանը երկամարտում գրավեց 5-րդ տեղը՝ 280 կգ (125+155), իսկ Արթուր Սարգսյանը 7-րդն էր՝ 275 կգ (123+152)։
Կանանց 58 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ծովինար Կիրակոսյանը երկամարտի 128 կգ (56+72) արդյունքով գրավել է 26-րդ տեղը։ Հաղթողի արդյունքն է 194 կգ (85+109)։ Ոսկե մեդալը նվաճեց չինացի Չենգյու Վեյը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում