14:28  ,  11 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ծխելու դեմ պայքարի ակցիային (ֆոտո)

Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Վյաչեսլավ Շեւչուկը մասնակցել են ծխելու դեմ պայքարի ակցիային՝ նկարահանվելով սոցիալական գովազդում: 

Մխիթարյանը հանդես է եկել կարճ, բայց տպավորիչ խոսքով: Բոլորը հիշել են մեկ կաթիլ նիկոտինից սատկած ձիուն: Հենրիխի խոսքով՝ թանկարժեք ծխախոտները էժաններից տարբերվում են, քանի որ ավելի մաքուր, համեղ եւ բուրավետ թույն են:

«Մխիթարյանը բոլորին կոչ է արել չթունավորել իրենց եւ մյուսներին: Հենրիխին պետք է լսել. նա ռեկորդի շեմին է»,- գրում է «Շախտյորի» պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում