14:28 11 ապրիլի, 2013Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Վյաչեսլավ Շեւչուկը մասնակցել են ծխելու դեմ պայքարի ակցիային՝ նկարահանվելով սոցիալական գովազդում:
Մխիթարյանը հանդես է եկել կարճ, բայց տպավորիչ խոսքով: Բոլորը հիշել են մեկ կաթիլ նիկոտինից սատկած ձիուն: Հենրիխի խոսքով՝ թանկարժեք ծխախոտները էժաններից տարբերվում են, քանի որ ավելի մաքուր, համեղ եւ բուրավետ թույն են:
«Մխիթարյանը բոլորին կոչ է արել չթունավորել իրենց եւ մյուսներին: Հենրիխին պետք է լսել. նա ռեկորդի շեմին է»,- գրում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.