12:14  ,  11 ապրիլի, 2013

Բեյսբոլի թիմի նախագահին այծի գլուխ են ուղարկել

«Չիկագո Քաբս» բեյսբոլի ակումբի սեփականատեր Թոմ Ռիկետսին փոխանցել են մի փաթեթ, որի մեջ այծի գլուխ է եղել: Փաթեթը նախագահին վաղ առավոտյան փոխանցել է բեռնատարի վարորդը: Վարորդի ինքնությունն ու ավտոմեքենայի համարանիշները դեռ չեն պարզվել: Ակումբի ներկայացուցիչները դիմել են ոստիկանությունը, որը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ, գրում է chicago.cbslocal.com-ը:

Չի բացառվում, որ տեղի ունեցածը կապված է 1945-ին գրանցված միջադեպի հետ, երբ Համաշխարհայի սերիայի խաղերից մեկին թիմի երկրպագուն երկայացել էր այծի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մտնել ստադիոն: Դրանից հետո խոսակցությունն էին շրջանառվում, որ «Չիկագո Քաբսի» վրա անեծք է իջել եւ թիմն այլեւս չեմպիոն չի հռչակվի: Ընդ որում՝ այդ միջադեպից հետո թիմը դեռ չեմպիոն չի դարձել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում