Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ապրիլի 9-ին մրցահարթակ են դուրս եկել 56 կգ քաշայինները։ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը երկամարտի 195 (90+105) կգ արդյունքով գրավել է 27-րդ տեղը։ Մասնակցել է 41 մարզիկ։ Ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի ներկայացուցիչ Տեերասակ Սրիֆատը՝ 235 (102+133) կգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում