Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լվովի «Կարպատների» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ժունիոր Մորաեսը, իսկ ուկրաինացի պաշտպան Վլադիմիր Պոլեւոյնն ու բրազիլացի կիսապաշտպան Լեոնարդո դա Սիլվան աչքի ընկան մեկական անգամ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի թիմի փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր «Մետալուրգի» հայտացուցակից:
Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 33 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ լվովցիները 23 միավորով 14-րդն են:
Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր
«Մետալուրգ Դ.» – «Կարպատներ»՝ 4:0
Ժունիոր Մորաես, 15, 54, Լեոնարդո դա Սիլվա, 29, Վլադիմիր Պոլեւոյ, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի