Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականը (11-18 տարեկան) Լաս Վեգասում մասնակցել է երկու հեղինակավոր մրցաշարերի: Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի, պատվիրակության ղեկավար Վազգեն Հարությունյանի, մարզիչներ Ռազմիկ Սահակյանի եւ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ թիմը մասնակցել է USA Karate Junior International Cup եւ Ozawa Cup մրցաշարերին: Առաջին մրցաշարում 16-ամյա Արմեն Անդրիասյանը կատայում եւ կումիտեում գրավել է առաջին տեղը: 15-ամյա Ավետիք Կուրազյանը, 17-ամյա Սուրեն Մուրադյանը եւ 14-ամյա Գարուշ Նիսանյանը հաղթել են կումիտեում: 11-ամյա Լեւոն Շիգանյանը գրավել է երկրորդ տեղը կումիտեում:
Ozawa Cup-ում Հայաստանի թիմը նվաճել է հինգ մեդալ: 13-ամյա Աննա Շիգանյանը ոսկե մեդալ է նվաճել կումիտեում, Սուրեն Մուրադյանը դարձյալ առաջինն է եղել, իսկ Գարուշ Նիսանյանը գրավել է երրորդ տեղը: Արմեն Անդրիասյանը առաջինն է եղել կատայում, երկրորդը՝ կումիտեում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի