Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականն ութ ոսկե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում

17:20   3 ապրիլի, 2013

Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականը (11-18 տարեկան) Լաս Վեգասում մասնակցել է երկու հեղինակավոր մրցաշարերի: Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի, պատվիրակության ղեկավար Վազգեն Հարությունյանի, մարզիչներ Ռազմիկ Սահակյանի եւ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ թիմը մասնակցել է USA Karate Junior International Cup եւ Ozawa Cup մրցաշարերին: Առաջին մրցաշարում 16-ամյա Արմեն Անդրիասյանը կատայում եւ կումիտեում գրավել է առաջին տեղը: 15-ամյա Ավետիք Կուրազյանը, 17-ամյա Սուրեն Մուրադյանը եւ 14-ամյա Գարուշ Նիսանյանը հաղթել են կումիտեում: 11-ամյա Լեւոն Շիգանյանը գրավել է երկրորդ տեղը կումիտեում:

Ozawa Cup-ում Հայաստանի թիմը նվաճել է հինգ մեդալ: 13-ամյա Աննա Շիգանյանը ոսկե մեդալ է նվաճել կումիտեում, Սուրեն Մուրադյանը դարձյալ առաջինն է եղել, իսկ Գարուշ Նիսանյանը գրավել է երրորդ տեղը: Արմեն Անդրիասյանը առաջինն  է եղել կատայում, երկրորդը՝ կումիտեում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.