15:30  ,  1 ապրիլի, 2013

Քնած Բալոտելին, Նյանգը եւ էլ Շաարավին՝ գնացքի ուղեբեռի դարակին (ֆոտո)

Իտալական «Միլանը» մարտի 30-ին «Կյեւոյի» հետ հանդիպմանը մեկնել էր գնացքով: «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով: Թիմը գնացքով էլ վերադարձել է Միլան: Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» 20-ամյա հարձակվող Էլ Շաարավին Թվիթերում տեղադրել է լուսանկար: Նյանգը, Բալոտելին եւ Էլ Շաարավին քնել են գնացքի ուղեբեռի համար նախատեսված դարակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում