10:58  ,  1 ապրիլի, 2013

Սամբոյի Հայաստանի առաջնությունն՝ Արցախում

Հայաստանի ուժեղագույն սամբիստներն ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, որտեղ տեղի կունենա  սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով, կազմակերպությունը նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս:

Ապրիլի 1-ին տեղի կունենա մարզիկների կշռեքի գործընթացը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով