Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Լվովի «Կարպատներին»:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Հյուրերից աչքի ընկան Ալեքս Տեյշեյրան ու Յարոսլավ Ռակիցկին, իսկ դաշտի տերերից՝ Նիկոլայ Ժովտյուկը, ով խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացավ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը,
Միրչա Լուչեսկուի թիմը միավորների քանակը հասցրեց 63-ի՝ 18 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մետալիստին»: Լվովցիները 23 միավորով 12-րդն են:
Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր
«Կարպատներ» - «Շախտյոր»՝ 1:2
Նիկոլայ Ժովտյուկ, 44 – Ալեքս Տեյշեյրա, 32, Յարոսլավ Ռակիցկի, 45
Հեռացումներ՝ Նիկոլայ Ժովտյուկ, 70, Մուրտազ Դաուշվիլի, 82 – Ալեքս Տեյշեյրա, 90+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում