23:26 30 մարտի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Լվովի «Կարպատներին»:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Հյուրերից աչքի ընկան Ալեքս Տեյշեյրան ու Յարոսլավ Ռակիցկին, իսկ դաշտի տերերից՝ Նիկոլայ Ժովտյուկը, ով խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացավ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը,
Միրչա Լուչեսկուի թիմը միավորների քանակը հասցրեց 63-ի՝ 18 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մետալիստին»: Լվովցիները 23 միավորով 12-րդն են:
Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր
«Կարպատներ» - «Շախտյոր»՝ 1:2
Նիկոլայ Ժովտյուկ, 44 – Ալեքս Տեյշեյրա, 32, Յարոսլավ Ռակիցկի, 45
Հեռացումներ՝ Նիկոլայ Ժովտյուկ, 70, Մուրտազ Դաուշվիլի, 82 – Ալեքս Տեյշեյրա, 90+6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.