19:49  ,  30 մարտի, 2013

Դոնեցկի «Մետալուրգը» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Զապորոժյեի «Մետալուրգին»:

Դաշտի տերերից աչքի ընկան Մալիի հավաքականի հարձակվող Դրաման Տրաորեն եւ հոլանդացի կիսապաշտպան Գրեգորի Նելսոնը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի թիմի փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 30 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Ինիչեւիցին», իսկ Զապորոժյեի թիմը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր

«Մետալուրգ Դ.» - «Մետալուրգ Զ.»՝ 2:0

Դրաման Տրաորե, 7, Գրեգորի Նելսոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս