19:49 30 մարտի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Զապորոժյեի «Մետալուրգին»:
Դաշտի տերերից աչքի ընկան Մալիի հավաքականի հարձակվող Դրաման Տրաորեն եւ հոլանդացի կիսապաշտպան Գրեգորի Նելսոնը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի թիմի փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 30 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Ինիչեւիցին», իսկ Զապորոժյեի թիմը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր
«Մետալուրգ Դ.» - «Մետալուրգ Զ.»՝ 2:0
Դրաման Տրաորե, 7, Գրեգորի Նելսոն, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.