13:42  ,  30 մարտի, 2013

Վարդան Իսրայելյան. «Մետալուրգը» եվրագավաթների շանս ունի

«Մետալուրգն» ունի եվրագավաթային մրցաշարերում հայտնվելու շանս, հայտարարել է Դոնեցկի թիմի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: Նա խոսել է Ուկրաինայի առաջնության երկրորդ շրջանում թիմի անհաջող մեկնարկի մասին, փոխանցում է ukrfootball-ը: «Մետալուրգը» երեք հանդիպումներում վաստակել է մեկ միավոր:

«Անհաջողությունների հստակ պատճառ առայժմ չեմ կարող նշել: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք վերլուծում ենք ֆուտբոլիստների գործողությունները: Այժմ թիմը կարծես թե խաղում է, բայց միավոր չկա: Հուսանք, որ անհաջողությունները կավարտվեն: Մենք առայժմ պահպանում ենք եվրագավաթային մրցաշարում հայտնվելու շանս: Մաքսիմովը կմնա գլխավոր մարզիչի պաշտոնում»,- ասել է Վարդան Իսրայելյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում