13:42 30 մարտի, 2013«Մետալուրգն» ունի եվրագավաթային մրցաշարերում հայտնվելու շանս, հայտարարել է Դոնեցկի թիմի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: Նա խոսել է Ուկրաինայի առաջնության երկրորդ շրջանում թիմի անհաջող մեկնարկի մասին, փոխանցում է ukrfootball-ը: «Մետալուրգը» երեք հանդիպումներում վաստակել է մեկ միավոր:
«Անհաջողությունների հստակ պատճառ առայժմ չեմ կարող նշել: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք վերլուծում ենք ֆուտբոլիստների գործողությունները: Այժմ թիմը կարծես թե խաղում է, բայց միավոր չկա: Հուսանք, որ անհաջողությունները կավարտվեն: Մենք առայժմ պահպանում ենք եվրագավաթային մրցաշարում հայտնվելու շանս: Մաքսիմովը կմնա գլխավոր մարզիչի պաշտոնում»,- ասել է Վարդան Իսրայելյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.