Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը լավ խաղաց չեխերի դեմ, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով որակազրկման պատճառով չմասնակցեց չեխերի հետ խաղին:
«Մարզումներից մեկի ժամանակ վնասվածք ստացա եւ բաց թողեցի «Տավրիայի» հետ խաղը: Արդեն 8 օր է չեմ մարզվում թիմի ընդհանուր խմբի հետ: Չորեքշաբթի օրը մասնակցել եմ երկկողմանի խաղին: Հուսով եմ` առաջիկայում կկարողանամ օգնել «Մետալուրգին»:
Հայաստան - Չեխիա խաղը դիտեմ եմ հեռուստացույցով: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը լավ էր խաղում: Առաջին խաղակեսում մենք պահեր ունեինք, սակայն ընդմիջումից հետո չեխերը բացեցին հաշիվը, իսկ խաղի վերջնամասում ամրապնդեցին իրենց առավելությունը»,- Մկրտչյանի խոսքը փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի