16:07 28 մարտի, 2013Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը լավ խաղաց չեխերի դեմ, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով որակազրկման պատճառով չմասնակցեց չեխերի հետ խաղին:
«Մարզումներից մեկի ժամանակ վնասվածք ստացա եւ բաց թողեցի «Տավրիայի» հետ խաղը: Արդեն 8 օր է չեմ մարզվում թիմի ընդհանուր խմբի հետ: Չորեքշաբթի օրը մասնակցել եմ երկկողմանի խաղին: Հուսով եմ` առաջիկայում կկարողանամ օգնել «Մետալուրգին»:
Հայաստան - Չեխիա խաղը դիտեմ եմ հեռուստացույցով: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը լավ էր խաղում: Առաջին խաղակեսում մենք պահեր ունեինք, սակայն ընդմիջումից հետո չեխերը բացեցին հաշիվը, իսկ խաղի վերջնամասում ամրապնդեցին իրենց առավելությունը»,- Մկրտչյանի խոսքը փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.