19:55  ,  21 մարտի, 2013

Հայ սամբիստները՝ Խառլամպիեւի հուշամրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն մարտի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի կունենալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից՝ «Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարը»։ Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնեն 82 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը եւ 90 կգ Դավիթ Գրիգորյանը, մարզիչ Էռնեստ Միրզոյանը, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Վերջինս կմասնակցի նաեւ Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմի նիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով