21:25  ,  16 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Չգիտեի, որ 100-րդ խաղս է Ուկրաինայի առաջնությունում

«Չեռնոմորեցը» լավ թիմ է եւ կարողացավ դժվարություններ առաջացնել մեր համար, ասել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մարտի 16-ին կայացած «Չեռնոմորեցի» հետ խաղում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Ուկրաինայի առաջնությունում՝ դառնալով գոլի հեղինակ: Խաղից հետո Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:  

«Երեւի, մեր երկրորդ գոլը վճռորոշ եղավ: 0:1 հաշվի ժամանակ «Չեռնոմորեցը» պայքարում, հարձակվում էր: 0:0 հաշվի ժամանակ եւս մեր համար դժվար էր, քանի որ Օդեսայի թիմը լավ էր խաղում: Նրանք լավ թիմ ունեն եւ կարողացան դժվարություններ առաջացնել մեր համար: Ֆերնանդինյոյի խփած գնդակից հետո ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում: «Չեռնոմորեցը» բացվեց՝ հեշտացնելով մեր աշխատանքը:

Շնորհակալություն թիմակցիներիս խփածս գոլի համար: Չգիտեի, որ 100-րդ խաղս է Ուկրաինայի առաջնությունում: «Չեռնոմորեցը» կարող է միավորներ վաստակել «Դինամոյի» եւ մյուս թիմերի հետ խաղերում: Նրանք գիտեն՝ ինչպես խաղալ: Հաջողություն եմ մաղթում նրանց»,- «Футбол» հեռուստաընկերության եթերում ասել է Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ua-football.com-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինական Պրեմյեր լիգայում Հենրիխը «Շախտյորի» կազմում մասնակցել է 63 խաղի: Եվս 37 հանդիպում նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով