19:51  ,  16 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյանի գոլը, «Շախտյորի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Օդեսայի «Չեռնոմորեցի» դարպասը:

Խաղի 59-րդ րոպեին «Շախտյորի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր 19-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով իր 100-րդ հանդիպումն Ուկրաինայի առաջնությունում: Ուկրաինական Պրեմյեր լիգայում Հենրիխը «Շախտյորի» կազմում մասնակցել է 63 խաղի: Եվս 37 հանդիպում նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:

Միրչա Լուչեսկուի թիմը միավորների քանակը հասցրեց 60-ի՝ 16 միավորով գերազացնելով երկրորդ տեղում գտնվող «Դնեպրին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ուկրաինայի առաջնություն. 21-րդ տուր

«Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3:0

Ֆերնանդինյո, 42, Հենրիխ Մխիթարյան, 59, Լուիս Ադրիանո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում