19:51 16 մարտի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Օդեսայի «Չեռնոմորեցի» դարպասը:
Խաղի 59-րդ րոպեին «Շախտյորի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր 19-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով իր 100-րդ հանդիպումն Ուկրաինայի առաջնությունում: Ուկրաինական Պրեմյեր լիգայում Հենրիխը «Շախտյորի» կազմում մասնակցել է 63 խաղի: Եվս 37 հանդիպում նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:
Միրչա Լուչեսկուի թիմը միավորների քանակը հասցրեց 60-ի՝ 16 միավորով գերազացնելով երկրորդ տեղում գտնվող «Դնեպրին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Ուկրաինայի առաջնություն. 21-րդ տուր
«Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3:0
Ֆերնանդինյո, 42, Հենրիխ Մխիթարյան, 59, Լուիս Ադրիանո, 73
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.