13:30  ,  14 մարտի, 2013

Միրչա Լուչեսկու. Չեմ պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ

Եթե ես հեռախոսազրույց եմ ունեցել «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատիի հետ, դա չի նշանակում, որ նա առաջարկ է արել ինձ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը մեկնաաբանել է իր՝ «Շախտյորից» հեռանալու մասին լուրերը:

«Անկեղծ ասած, նվազագույն ցանկություն չունեմ քննարկել դա: Ես «Շախտյորի» հետ ունեմ պայմանգիր, որն ավարտվում է առաջնության վերջում: Մենք պատրաստվում ենք հաղթել ինչպես Ուկրաինայի առաջնությունում, այնպես էլ գավաթի խաղարկությունում: Պայմանագրի ավարտին կա 3 ամիս, իսկ թե ինչ կլինի հետագայում՝ կապրենք, կտեսնենք: Այս պահին չեմ պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ: Եթե ես հեռախոսազրույց եմ ունեցել «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատիի հետ, դա չի նշանակում, որ առաջարկ է արել ինձ: Ամենագլխավորն ու առաջնայինն իմ հարաբերություններն են «Շախտյորի» հետ: Մյուս հնարավոր տարբերակները լրագրողների երեւակայության արդյունք են: Ես ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Спорт-экспресс»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս