13:30 14 մարտի, 2013Եթե ես հեռախոսազրույց եմ ունեցել «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատիի հետ, դա չի նշանակում, որ նա առաջարկ է արել ինձ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը մեկնաաբանել է իր՝ «Շախտյորից» հեռանալու մասին լուրերը:
«Անկեղծ ասած, նվազագույն ցանկություն չունեմ քննարկել դա: Ես «Շախտյորի» հետ ունեմ պայմանգիր, որն ավարտվում է առաջնության վերջում: Մենք պատրաստվում ենք հաղթել ինչպես Ուկրաինայի առաջնությունում, այնպես էլ գավաթի խաղարկությունում: Պայմանագրի ավարտին կա 3 ամիս, իսկ թե ինչ կլինի հետագայում՝ կապրենք, կտեսնենք: Այս պահին չեմ պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ: Եթե ես հեռախոսազրույց եմ ունեցել «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատիի հետ, դա չի նշանակում, որ առաջարկ է արել ինձ: Ամենագլխավորն ու առաջնայինն իմ հարաբերություններն են «Շախտյորի» հետ: Մյուս հնարավոր տարբերակները լրագրողների երեւակայության արդյունք են: Ես ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Спорт-экспресс»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.