14:25  ,  11 մարտի, 2013

«Շախտյորը» «Միլանի» գլխավոր մարզիչ Ալեգրիին առաջարկում է 6 միլիոն եվրո աշխատավարձ

Դոնեցկի «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ահմետովը առաջարկ է պատրաստել «Միլանի» 45-ամյա գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Ամռանը Միրչա Լուչեսկուի հեռանալու դեպքում «Շախտյորը» մտադիր է հրավիրել «Միլանի» գլխավոր մարզիչին, հաղորդում է Corrierre dello Sport-ը:

Ուկրաինական ակումբը չորս տարվա պայմանագիր կառաջարկի Ալեգրիին` տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: «Միլանում» Ալեգրին ստանում է տարեկան 2,5 միլիոն եվրո:

Միրչա Լուչեսկուի պայմանագիրն ավարտվում է ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում