14:25 11 մարտի, 2013Դոնեցկի «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ահմետովը առաջարկ է պատրաստել «Միլանի» 45-ամյա գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Ամռանը Միրչա Լուչեսկուի հեռանալու դեպքում «Շախտյորը» մտադիր է հրավիրել «Միլանի» գլխավոր մարզիչին, հաղորդում է Corrierre dello Sport-ը:
Ուկրաինական ակումբը չորս տարվա պայմանագիր կառաջարկի Ալեգրիին` տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: «Միլանում» Ալեգրին ստանում է տարեկան 2,5 միլիոն եվրո:
Միրչա Լուչեսկուի պայմանագիրն ավարտվում է ամռանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.