19:55  ,  10 մարտի, 2013

«Շախտյորի» հերթական հաղթանակը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Պոլտավայի «Վորսկլային»:

Միրչա Լուչեսկուի թիմի հաղթական գնդակը 19-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն: «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Ուժգորոդի «Գովերլան» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Դնեպրին»: Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը:

«Շախտյորն» ունի 57 միավոր եւ 13 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Դնեպրին»: «Գովերլան» 11 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:

Ուկրաինայի առաջնություն. 20-րդ տուր

«Վորսկլա» - «Շախտյոր»՝ 0:1

Լուիս Ադրիանո, 19

«Գովերլա» - «Դնեպր»՝ 0:1

Ռոման Զոզուլյա, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս