19:55 10 մարտի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Պոլտավայի «Վորսկլային»:
Միրչա Լուչեսկուի թիմի հաղթական գնդակը 19-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն: «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Ուժգորոդի «Գովերլան» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Դնեպրին»: Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը:
«Շախտյորն» ունի 57 միավոր եւ 13 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Դնեպրին»: «Գովերլան» 11 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:
Ուկրաինայի առաջնություն. 20-րդ տուր
«Վորսկլա» - «Շախտյոր»՝ 0:1
Լուիս Ադրիանո, 19
«Գովերլա» - «Դնեպր»՝ 0:1
Ռոման Զոզուլյա, 68
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.