Երեւանում մեկնարկել է սամբոյի Հայաստանի պատանիների առաջնությունը՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը մասնակիցում են 167 մարզիկներ մարզերից եւ Արցախից, հայտնում է Սպորտի նախարարության լրատվության բաժինը:
Առաջնությունը անցկացվում է միջազգային կանոնակարգի համաձայն՝ 10 քաշային կարգերում: Մրցաշարը սպասարկում է միջազգային կարգի մրցավարական կազմը: Առաջնության արդյունքներով կձեւավորվի սամբոյի Հայաստանի պատանիների հավաքականը, որը ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում