Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիային» 0։3 հաշվով պարտվելուց հետո որոշել է լքել ուկրաինական թիմը մրցաշրջանի ավարտից հետո։
Այդ մասին Լուչեսկուն հայտնել է «Շախտյորի» մարզչական շտաբին, հաղորդում է champion.com.ua-ն։
Ռումինացի մասնագետի պայմանագիրն ավարտվում է 2013թ. ամռանը։
Հիշեցնենք, որ Լուչեսկուն Դոնեցկում է աշծատում 2004-ից։ Այս ընթացքում նա վեց անգամ նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը, չորս անգամ՝ Ուկրաինայի գավաթը եւ մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում