17:15 6 մարտի, 2013Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիային» 0։3 հաշվով պարտվելուց հետո որոշել է լքել ուկրաինական թիմը մրցաշրջանի ավարտից հետո։
Այդ մասին Լուչեսկուն հայտնել է «Շախտյորի» մարզչական շտաբին, հաղորդում է champion.com.ua-ն։
Ռումինացի մասնագետի պայմանագիրն ավարտվում է 2013թ. ամռանը։
Հիշեցնենք, որ Լուչեսկուն Դոնեցկում է աշծատում 2004-ից։ Այս ընթացքում նա վեց անգամ նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը, չորս անգամ՝ Ուկրաինայի գավաթը եւ մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.