15:32  ,  6 մարտի, 2013

Մեկնարկում է Հայաստանի առաջնությունը

Մեկնարկում է սամբոյի Հայաստանի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը՝ Երեւանի, մարզերի եւ ԼՂՀ լավագույն մարզիկների մասնակցությամբ:

Մարտի 6-ին Երեւան կժամանեն մասնակիցները, կգրանցվեն, տեղի կունենա մրցավարական խորհրդակցություն, մարզիկների կշռում, իսկ մարտի 7-ին կկայանան պատանեկան առաջնության գոտեմարտերը,  8-ին՝ երիտասարդականինը:

Առաջնության արդյունքում վերջնականապես կձեւավորվեն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների կազմերը, ինչպես նաեւ՝ հուլիսի 6-ից 17-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելիք  Ունիվերսիադա 2013-ի հայաստանցի ուսանող մարզիկների ցուցակը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով