13:48  ,  2 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ նորմալ ստացվեց

Մեզ դիմակայում էր լավ թիմ, որը պայքարում էր հաղթանակի համար, չէր եկել Դոնեցկ ընդամենը պաշտպանվելու համար, ձմեռային արձակուրդից հետո կայացած Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի մեկնարկային խաղում Դոնեցկի «Շախտյորի» 4:1 հաշվով հաղթանակը «Վոլինի» նկատմամբ այսպես է մեկնաբանել «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հենց այդպիսի ֆուտբոլ էլ սպասում էինք «Վոլինից»: Մեզ դիմակայում էր լավ թիմ, որը պայքարում էր հաղթանակի համար, չէր եկել Դոնեցկ ընդամենը պաշտպանվելու համար: 2:0-ից հետո մենք սկսեցինք հանգիստ խաղալ եւ դրա հետեւանքով գոլ բաց թողեցինք: Դրանից հետո դարձավ ավելի վտանգավոր: Լավ է, որ դարձյալ կարողացանք հավաքվել եւ խփեցինք եւս երկու գնդակ: Ամեն ինչ նորմալ ստացվեց»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

«Շախտյորը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում ընթացող «Դնեպրին» գերազանցելով 16 միավոր: «Դնեպրը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում