17:36  ,  19 փետրվարի, 2013

«Այրուձին»՝ EuroHockey Indoor Club Challenge II-ի արծաթե մեդալակիր

Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբի թիմը դարձել է EuroHockey Indoor Club Challenge II մրցաշարի երկրորդ մրցանակակիր եւ իրավունք է նվաճել հաջորդ տարի հանդես գալ նույն մրցաշարի առաջին դիվիզիոնում։

Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարը տեղի է ունեցել փետրվարի 15-ից 17-ը Հունաստանում։ Մասնակցել են ակումբային թիմեր Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից եւ Սերբիայից:

Մարզիչ Սամվել Գեւորգյանի գլխավորությամբ թիմում ընդգրկված են եղել Գարիկ Հակոբյանը, Նարեկ Մելքոնյանը, Դավիթ Գասպարյանը, Վռամ Ավետիսյանը, Վահե Կարապետյանը, Արսեն Գեւորգյանը, Արտաշես Կարապետյանը, Արմեն Բավեյանը, Էրիկ Ամիրբեկյանը, Սամվել Գեւորգյանն ու Հովհաննես Արզաքանցյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում