Սան Պաուլուում կայացած թենիսի «250» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով:
Եզրափակիչում իսպանացին 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ ATP-ի վարկանիշային աղյուսակում 93-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Դավիթ Նալբանդյանի նկատմամբ: Մրցախաղը տեւեց մեկ ժամ 18 րոպե:
Ծնկի վնասվածքի պատճառով երկար բացակայությունից հետո Նադալը հաղթող ճանաչվեց առաջին մրցաշարում: Սա իսպանացու 51-րդ տիտղոսն էր կարիերայում:
Սան Պաուլուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 455 հազար դոլար է:
Սան Պաուլու, եզրափակիչ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – 6:2, 6:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում