23:49  ,  29 մարտի, 2012

Վլադիմիր Հակոբյանը մնաց առաջատարների խմբում

Պլովդիվում, շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտից երկու տուր առաջ Վլադիմիր Հակոբյանը 7 միավորով առաջատարների խմբում է: 7-ական միավոր ունեն նաեւ ֆրանսիացի Լորան Ֆրասինյեն եւ ռուսաստանցիներ Էրնեստո Ինարկիեւը, Վլադիմիր Մալախովը, Միխայիլ Կոբալիան, Դմիտրի Անդրեյկինը եւ Մաքսիմ Մատլակովը:

9-րդ տուրում Հակոբյանը ոչ ոքի խաղաց Վլադիմիր Մալախովի հետ: Առաջատարներին մեկական միավոր են զիջում Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը: Մովսիսյանը ոչ ոքի խաղաց խորվատ Իվան Սարիչի հետ, Պետրոսյանը հաղթեց հունգարացի Պետեր Պրոհազկային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով